17:21  ,  23 հունվարի, 2025

AusOpen. Քիզը հաղթեց Շվյոնտեկին եւ դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։

Մեդիսոն Քիզը 5:7, 6:1, 7:6 (10:8) հաշվով պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 36 րոպե։

Եզրափակիչում Մեդիսոն Քիզի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը։

AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 59,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News