01:56  ,  23 հունվարի, 2025

ՉԼ․ «Ինտերը» հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց խաղին, «Ռեալն» ու «Արսենալը» խնդիրներ չունեցան (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին նախավերջին տուրի հանդիպումները։

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» Պրահայում 1:0 հաշվով պարտության մատնեց չեխական «Սպարտային»։ Ամբողջ հանդիպմանը մասնակցեց միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» տանը 5:1 հաշվով պարտության մատնեց ավստրիական «Զալցբուրգին»։

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» 3:0 հաշվով առավելության հասավ խորվաթական «Դինամո Զագրեբի» նկատմամբ։

Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց հոլանդական «Ֆեյենորդին» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում 4:2 հաշվով հաղթեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Չեմպիոնների լիգա, 7-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Զալցբուրգ»՝ 5:1 (տեսանյութ)

Ռոդրիգո, 23, 34, Կիլիան Մբապե, 48, Վինիսիուս Ժունիոր, 55, 77 - Մադս Բիդստրուպ, 85

«Սպարտա» - «Ինտեր»՝ 0:1 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 12

«Միլան» - «Ժիրոնա»՝ 1:0 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 37

«Արսենալ» - «Դինամո Զագրեբ»՝ 3:0 (տեսանյութ)

Դեքլան Ռայս, 2, Կայ Հավերց, 66, Մարտին Էդեգոր, 90+2

«Սելթիկ» - «Յանգ Բոյզ»՝ 1:0

Լորիս Բենիտո, 86, ինքնագոլ

Չիրացրած 11մ՝ Առնե Էնգելս («Սելթիկ»), 41

Հեռացում՝ Դայձեն Մաեդա («Սելթիկ»), 88

«Ֆեյենորդ» - «Բավարիա»՝ 3:0 (տեսանյութ)

Սանտիագո Խիմենես, 21, 45+9, 11մ, Այասե Ուեդա, 89

ՊՍԺ - «Մանչեսթեր Սիթի»՝ 4:2 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 56, Բրեդլի Բարկոլա, 60, Ժոաու Նեւեշ, 79, Գոնսալու Ռամուշ, 90+6 - Ջեք Գրիլիշ, 50, Էրլինգ Հոլանդ, 53

«ՌԲ Լայպցիգ» - «Սպորտինգ»՝ 2։1 (տեսանյութ)

Բենիամին Շեշկո, 19, Յուսուֆ Պոուլսեն, 78 - Վիկտոր Դյոկերեշ, 75

«Շախտյոր Դոնեցկ» - «Բրեստ»՝ 2։0 (տեսանյութ)

Քեւին, 18, Գեորգի Սուդակով, 37, 11մ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում