15:25  ,  22 հունվարի, 2025

AusOpen. Տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը

Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի են տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը։ Վերջին ուղեգիրը նվաճեց աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը 6:3, 6:2, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 8-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։

Եզրափակիչի ուղեգրի համար Յանիկ Սիները կմրցի աշխարհի 20-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնի հետ։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են աշխարհի աշխարհի երկրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւն ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 7-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։

AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 59,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News