10:17  ,  22 հունվարի, 2025

AusOpen. Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը

Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի են կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը։

Աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան կմրցի աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի հետ։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզն ու աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը։

AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 59,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News