Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան 7-րդ տուրի առաջին օրվա հանդիպումները։
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» տանը 2:1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիլին» եւ 21 միավորով առաջատարն է՝ ապահովելով 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» Պորտուգալիայում 5:4 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բենֆիկայի» նկատմամբ եւ 18 միավորով երկրորդն է՝ նույնպես ապահովելով տեղը 1/8 եզրափակիչում։
Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի չեմպիոն «Բայերին» եւ ունի 15 միավոր։ «Աթլետիկոն» ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։
Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» տանը 1:3 հաշվով պարտվեց գերմանական «Շտուտգարտին»։ Հայաստանի հավաքականի եւ «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը փոխարինման դուրս եկավ 71-րդ րոպեին եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Չեմպիոնների լիգա, 7-րդ տուր
«Լիվերպուլ» - «Լիլ»՝ 2:1 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 34, Հարվի Էլիոթ, 67 - Ջոնաթան Դեւիդ, 62
Հեռացում՝ Այսա Մանդի («Լիլ»), 59
«Բենֆիկա» - «Բարսելոնա»՝ 4:5 (տեսանյութ)
Վանգելիս Պավլիդիս, 2, 22, 30, 11մ, Ռոնալդ Արաուխո, 68, ինքնագոլ - Ռոբերտ Լեւանդովսկի, 13, 11մ, 78, 11մ, Ռաֆինյա, 64, 90+6, Էրիկ Գարսիա, 86
«Աթլետիկո Մադրիդ» - «Բայեր»՝ 2:1 (տեսանյութ)
Խուլիան Ալվարես, 52, 90 - Պիերո Ինկապիե, 45+1
Հեռացում՝ Պաբլո Բարիոս («Աթլետիկո»), 25
«Բոլոնիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:1 (տեսանյութ)
Թեյս Դալինգա, 71, Սեմյուել Այլինգ, 72 - Սերու Գիրասի, 15, 11մ
«Բրյուգե» - «Յուվենտուս»՝ 0:0
«Ցրվենա Զվեզդա» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 2:3
Շերիֆ Նդիայե, 71, Նասեր Ջիգա, 77 - Լյուկ դե Յոնգ, 17, 24, Ռայան Ֆլամինգո, 43
Հեռացում՝ Ռայան Ֆլամինգո, 51
«Սլովան» - «Շտուտգարտ»՝ 1:3 (տեսանյութ)
Իջեսի Մետսոկո, 85 – Ջեյմի Լեւելինգ, 11, 36, Ֆաբիան Ռիդեր, 88
«Ատալանտա» - «Շտուրմ»՝ 5:0 (տեսանյութ)
Մատեո Ռետեգի, 12, Մարիո Պաշալիչ, 58, Շառլ դե Կետելարե, 63, Ադեմոլա Լուկման, 90, Մարկո Բրեշիանինի, 90+5
«Մոնակո» - «Աստոն Վիլա»՝ 1:0 (տեսանյութ)
Ուիլֆրիդ Սինգո, 8
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:13 , 1 հոկտեմբերի
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի