11:22  ,  19 հունվարի, 2025

AusOpen. Ալկարասը եւ Սաբալենկան դուրս եկան 1/4 եզրափակիչ

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ, որը երկրորդ սեթում վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից՝ 5:7, 1:6։

Կանանց մրցաշարում աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան 6:1, 6:2 հաշվով առավելության հասավ աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւայի նկատմամբ։

Քառորդ եզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 32-րդ ռակետ, ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկովան։

AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 59,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News