Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը կարիերան կշարունակի Չարենցավանի «Վանում», հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
31-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Միկա», «Գանձասար», «Ալաշկերտ»,«Ուրարտու», բելառուսական «Դնյապրո» Մոգիլյով, լատվիական «Լիեպայա» ակումբներում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 16 հանդիպում։
Բեգլարյանը «Վան» է տեղափոխվել «Արարատ-Արմենիայից» , որի հետ նրա պայմանագիրն ավարտվել է, եւ կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։
Արսեն Բեգլարյանը «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2023թ ամռանը, մասնակցել 33 հանդիպման։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:27 , 27 հոկտեմբերի
11:02 , 27 հոկտեմբերի
10:30 , 27 հոկտեմբերի
10:18 , 27 հոկտեմբերի 
09:58 , 27 հոկտեմբերի
09:11 , 27 հոկտեմբերի 
09:02 , 27 հոկտեմբերի 
02:53 , 27 հոկտեմբերի
02:28 , 27 հոկտեմբերի
02:16 , 27 հոկտեմբերի