14:21  ,  12 հունվարի, 2025

AusOpen. Աշխարհի ատաջին ռակետ Արինա Սաբալենկայի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան վստահ հաղթանակով մեկնարկեց Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում։

Բելառուսի ներկայացուցիչն առաջին շրջանում  6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 84-րդ ռակետ, ամերիկացի Սլոան Սթիվենսին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 12 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 52-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոն։

Արինա Սաբալենկան պաշտպանում է AusOpen-ում անցած տարի նվաճած տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News