11:15  ,  10 հունվարի, 2025

WTA-250. Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ավստրալիայի Հոբարթ քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի եզրափակիչ։

Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մաքարթնի Քեսլերի հետ, որն առավելության հասավ 4:6, 6:3, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 4 րոպե։

 Եզրափակիչում Մաքարթնի Քեսլերի մրցակիցը կլինի աշխարհի 34-րդ ռակետ, բելգիացի Էլիսե Մերտենսի եւ աշխարհի 118-րդ ռակետ, ավստրալացի Մայա Ջոյնթի դիմակայության հաղթողը։

Հոբարթի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 275 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news