12:00  ,  2 հունվարի, 2025

WTA-500. Էլինա Ավանեսյանը պարտվեց Օնս Ժաբերին

Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայաստանի ներկայացուցիչը երրորդ շրջանում մրցեց աշխարհի 42-րդ ռակետ Օնս Ժաբերի (Թունիս) հետ եւ պարտություն կրեց 4:6, 6:1, 4:6 հաշվով։

Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,520 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News