13:04  ,  28 դեկտեմբերի, 2024

WTA-500. Էլինա Ավանեսյանը կմասնակցի Բրիսբենի մրցաշարին

Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը կմասնակցի Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում դեկտեմբերի 29-ին մեկնարկելիք WTA-500 մրցաշարին։ Տեղի է ունեցել վիճակահանությունը։

Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում կմրցի աշխարհի 46-րդ ռակետ, սլովակ թենիսիստուհի Ռեբեկա Շրամկովայի հետ։

Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,520 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News