15:55  ,  27 դեկտեմբերի, 2024

ՀՖՖ․ Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024 թ․ լավագույն ֆուտզալիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։ 

38 միավորով Հայաստանի 2024 թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը:

Երկրորդ տեղում է ֆուտզալի Հայաստանի ազգայն հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը (27 միավոր)։

Լավագույն եռյակը 22 միավորով եզրափակել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» ֆուտզալիստ Ռաֆիկ Մելիքյանը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում