15:55 27 դեկտեմբերի, 2024Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։
38 միավորով Հայաստանի 2024 թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը:
Երկրորդ տեղում է ֆուտզալի Հայաստանի ազգայն հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը (27 միավոր)։
Լավագույն եռյակը 22 միավորով եզրափակել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» ֆուտզալիստ Ռաֆիկ Մելիքյանը:
Ֆոտո՝ ՀՖՖ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.