23:18  ,  18 դեկտեմբերի, 2024

Իտալիայի գավաթ․ «Ատալանտան» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի գավաթակիր «Ատալանտան» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Բերգամոյի թիմը 6:1 հաշվով պարտության մատնեց «Չեզենային»։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձան բելգիացի կիսապաշտպան Շառլ Դե Կետելարեն եւ սերբ կիսապաշտպան Լազար Սամարջիչը։ Աչքի ընկան նաեւ իտալացի պաշտպան Դավիդե Ձապակոստան ու իտալացի կիսապաշտպան Մարկո Բրեշիանինին։

Քառորդ եզրափակիչում «Ատալանտայի» մրցակիցը կլինի «Բոլոնիան», որը 1/8 եզրափակիչում 4:0 հաշվով հաղթել էր «Մոնցային»։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ատալանտա» - «Չեզենա»՝ 6:1 

Դավիդե Ձապակոստա, 4, Շառլ Դե Կետելարե, 8, 35, Լազար Սամարջիչ, 27, 71, Մարկո Բրեշիանինի, 54 - Ջոզեֆ Սիսեյ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News