23:18 18 դեկտեմբերի, 2024Եվրոպայի լիգայի գավաթակիր «Ատալանտան» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Բերգամոյի թիմը 6:1 հաշվով պարտության մատնեց «Չեզենային»։
Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձան բելգիացի կիսապաշտպան Շառլ Դե Կետելարեն եւ սերբ կիսապաշտպան Լազար Սամարջիչը։ Աչքի ընկան նաեւ իտալացի պաշտպան Դավիդե Ձապակոստան ու իտալացի կիսապաշտպան Մարկո Բրեշիանինին։
Քառորդ եզրափակիչում «Ատալանտայի» մրցակիցը կլինի «Բոլոնիան», որը 1/8 եզրափակիչում 4:0 հաշվով հաղթել էր «Մոնցային»։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ատալանտա» - «Չեզենա»՝ 6:1
Դավիդե Ձապակոստա, 4, Շառլ Դե Կետելարե, 8, 35, Լազար Սամարջիչ, 27, 71, Մարկո Բրեշիանինի, 54 - Ջոզեֆ Սիսեյ, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.