16:10  ,  15 դեկտեմբերի, 2024

NBA Cup․ Եզրափակիչի զույգը (տեսանյութ)

Լաս Վեգասում տեղի են ունեցել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպումները։

Արեւելյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Միլուոկի Բաքսը» 110:102 (26:28, 29:21, 27:34, 28:19) հաշվով հաղթել է «Ատլանտա Հոոքսին»։

Արեւմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Օկլահոմա Սիթի Թանդերը» 111:96 (18:20, 23:22, 34:27, 36:27) հաշվով պարտության է մատնել «Հյուսթոն Ռոքեթսին»։

Երկրորդ անգամ անցկացվող գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print