10:53  ,  9 դեկտեմբերի, 2024

Նաիր Թիկնիզյան․ Չէի ասի, թե առաջին շրջանի վերջնամասը ձախողել ենք

Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է «Կրասնոդարի» հետ ոչ ոքի (0:0) արդյունքը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում, որը տեղի է ունեցել Կրասնոդարում։

«Այս խաղը ցույց տվեց, որ նույնիսկ անհաջող շարքից հետո մենք չեն հանձնվում, պայքարում ենք, ձգտում ենք հասնել հաղթանակի՝ նույնիսկ «Կրասնոդարի» նման բարդ մրցակցի նկատմամբ նրա խաղադաշտում։ Չէի ասի, թե առաջին շրջանի վերջնամասը ձախողել ենք։

Ամռանն արած կանխատեսումների համեմատ մենք ցուցադրեցինք լավ արդյունք։ Բայց հասկանալի է, որ կարող ենք ավելին։ Ամեն ինչ կանենք ձմեռային հավաքների ժամանակ, որպեսզի ավելի ուժեղ դառնանք»,- Նաիր Թիկնիզյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

18 տուրից հետո «Կրասնոդարը» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լոկոմոտիվը» 5-րդն է՝ 35 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում