10:53 9 դեկտեմբերի, 2024Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է «Կրասնոդարի» հետ ոչ ոքի (0:0) արդյունքը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում, որը տեղի է ունեցել Կրասնոդարում։
«Այս խաղը ցույց տվեց, որ նույնիսկ անհաջող շարքից հետո մենք չեն հանձնվում, պայքարում ենք, ձգտում ենք հասնել հաղթանակի՝ նույնիսկ «Կրասնոդարի» նման բարդ մրցակցի նկատմամբ նրա խաղադաշտում։ Չէի ասի, թե առաջին շրջանի վերջնամասը ձախողել ենք։
Ամռանն արած կանխատեսումների համեմատ մենք ցուցադրեցինք լավ արդյունք։ Բայց հասկանալի է, որ կարող ենք ավելին։ Ամեն ինչ կանենք ձմեռային հավաքների ժամանակ, որպեսզի ավելի ուժեղ դառնանք»,- Նաիր Թիկնիզյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։
18 տուրից հետո «Կրասնոդարը» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լոկոմոտիվը» 5-րդն է՝ 35 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.