09:43  ,  28 նոյեմբերի, 2024

ՉԼ․ «Ռեալի» հակառեկորդը

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հակառեկորդ գրանցեց Չեմպիոնների լիգայում։

Արքայական թիմը դարձավ առաջին գործող գավաթակիրը, որը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երեք պարտություն ունի։

5-րդ տուրում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 0:2 հաշվով պարտվել է անգլիական «Լիվերպուլին»։

Խմբային փուլում «Ռեալը» պարտվել է նաեւ ֆրանսիական «Լիլին» (0:1) եւ իտալական «Միլանին» (1:3)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English