Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց 5-րդ տուրը։ Իտալիայի չեմպիոն «Ինտերը» տանը 1:0 հաշվով պարտության մատնեց գերմանական «ՌԲ Լայպցիգին»։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել էր պահեստայինների թվում եւ փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին։ Նա ավելացված ժամանակում գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը խախտման պատճառով չգրանցեց գոլը։
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» 3:0 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Բրեստին»։
«Բավարիան» 1:0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նկատմամբ։
Գերմանիայի չեմպիոն «Բայերը» 5:0 հաշվով պարտության մատնեց ավստրիական «Զալցբուրգին»։
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հոլանդական «Ֆեյենորդի» հետ տնային խաղում բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3:3:
Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալը» 5:1 հաշվով ուժեղ էր պորտուգալական «Սպորտինգից»։
Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր
«Ինտեր» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1:0 (տեսանյութ)
Կաստելո Լյուկեբա, 27, ինքնագոլ
«Բարսելոնա» - «Բրեստ»՝ 3:0 (տեսանյութ)
Ռոբերտ Լեւանդովսկի, 10, 11, 90+2, Դանի Օլմո, 66
«Բայեր» - «Զալցբուրգ»՝ 5:0 (տեսանյութ)
Ֆլորիան Վիրց, 8, 11մ, 30, Ալեխանդրո Գրիմալդո, 11, Պատրիկ Շիկ, 61, Ալեշ Գարսիա, 72
«Բավարիա» - ՊՍԺ՝ 1:0 (տեսանյութ)
Կիմ Մին Ջե, 38
Հեռացում՝ Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 57
«Մանչեսթեր Սիթի» - «Ֆեյենորդ»՝ 3:3 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 44, 11, 53, Իլկայ Գյունդոգան, 50 – Անիս Հաջ Մուսա, 75, Սանտիագո Խիմենես, 82, Դավիդ Գանցկո, 89
«Սպորտինգ» - «Արսենալ»՝ 1:5 (տեսանյութ)
Գոնսալու Ինասիու, 47 – Գաբրիել Մարտինելի, 7, Կայ Հավերց, 22, Գաբրիել Մագալյանս, 45+1, Բուկայո Սակա, 65, 11մ, Լեանդրո Տրոսարդ, 82
«Յանգ Բոյզ» - «Ատալանտա»՝ 1:6
Սիլվեր Գանվուլա, 11 – Մատեո Ռետեգի, 9, 39, Շառլ դե Կետելարե, 28, 56, Սեադ Կոլաշինաց, 32 Լազար Սամարջիչ, 90
«Սլովան» - «Միլան»՝ 2:3 (տեսանյութ)
Տիգրան Բարսեղյան, 24, Նինո Մարցելի, 88 – Կրիստիան Պուլիշիչ, 21, Ռաֆայել Լեաու, 68, Թեմի Աբրահամ, 71
Հեռացում՝ Մարկո Տոլիչ («Սլովան»), 90
«Սպարտա Պրահա» - «Աթլետիկո Մադրդի»՝ 0:6
Խուլիան Ալվարես, 15, 59, Մարկոս Լիորենտե, 43, Անտուան Գրիզման, 70, Անխել Կոռեա, 85, 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:13 , 1 հոկտեմբերի
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի