22:18  ,  25 նոյեմբերի, 2024

Ռոնալդուի դուբլը նպաստեց «Ալ Նասրի» հաղթանակին (տեսանյութ)

Ասիական Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» հյուրընկալվեց Դոհայի «Ալ Գարաֆային» (Կատար) եւ հաղթեց 3:1 հաշվով։

«Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով 912-րդ եւ 913-րդ գոլերը կարիերայում։

Ռոնալդուն աչքի է ընկավ 46-րդ րոպեին՝ բացելով հանդիպման հաշվը (տեսանյութ)։ Նա մրցակցի դարպասը գրավեց նաեւ 64-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 3:0 (տեսանյութ): «Ալ Նասրից» գոլի հեղինակ դարձավ նաեւ բրազիլացի հարձակվող Գաբրիել Անժելոն։

Դաշտի տերերի միակ գոլը խփեց իսպանացի հարձակվող Խոսելուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում