22:18 25 նոյեմբերի, 2024Ասիական Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» հյուրընկալվեց Դոհայի «Ալ Գարաֆային» (Կատար) եւ հաղթեց 3:1 հաշվով։
«Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով 912-րդ եւ 913-րդ գոլերը կարիերայում։
Ռոնալդուն աչքի է ընկավ 46-րդ րոպեին՝ բացելով հանդիպման հաշվը (տեսանյութ)։ Նա մրցակցի դարպասը գրավեց նաեւ 64-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 3:0 (տեսանյութ): «Ալ Նասրից» գոլի հեղինակ դարձավ նաեւ բրազիլացի հարձակվող Գաբրիել Անժելոն։
Դաշտի տերերի միակ գոլը խփեց իսպանացի հարձակվող Խոսելուն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.