Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նոյեմբերի 28-ին 5 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ: 25-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար Ռուսաստանի 9-ակի չեմպիոնը վճարել է 7.5-8 միլիոն եվրո, հայտնում է NEWS.am Sport-ի աղբյուրը Մոսկվայում:
«Սպարտակում» Յուրայի տարեկան աշխատավարձը կկազմի 2.4 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախորդ առաջնությունում Մովսիսյանը մասնակցել էր 37 խաղի՝ խփելով 15 գնդակ, իսկ այս տարի 13 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։ Նա 2011-ին դանիական «Ռանդերսից» տեղափոխվել «Կրասնոդար»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի