Յուրա Մովսիսյանի տրանսֆերը կազմել է 8 միլիոն եվրո

22:58   28 նոյեմբերի, 2012

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նոյեմբերի 28-ին 5 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ: 25-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար Ռուսաստանի 9-ակի չեմպիոնը վճարել է 7.5-8 միլիոն եվրո, հայտնում է NEWS.am Sport-ի աղբյուրը Մոսկվայում:

«Սպարտակում» Յուրայի տարեկան աշխատավարձը կկազմի 2.4 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախորդ առաջնությունում Մովսիսյանը մասնակցել էր 37 խաղի՝ խփելով 15 գնդակ, իսկ այս տարի 13 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։ Նա 2011-ին դանիական «Ռանդերսից» տեղափոխվել «Կրասնոդար»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.