00:43  ,  14 նոյեմբերի, 2024

Լեգենդար Գրեգ Պոպովիչը միկրոինսուլտ է ունեցել

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփերս» ակումբի գլխավոր մարզիչ, 75-ամյա Գրեգ Պոպովիչը միկրոինսուլտ է ունեցել, հաղորդում է թիմի կայքը։ Լեգենդար մարզիչը բուժօգնության է դիմել նոյեմբերի 2-ին եւ արդեն սկսել է վերականգնողական ծրագիրը։ Սպասվում է, որ նա լիարժեք կապաքինվի։

Առայժմ հայտնի չէ, թե երբ Գրեգ Պոպովիչը կվերսկսի աշխատանքը։ Այժմ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատարն է նրա օգնական Միթչ Ջոնսոնը։

Գրեգ Պոպովիչը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում տարած հաղթանակների թվով (1390) ռեկորդակիր է։ Նա նաեւ 170 հաղթանակ ունի փլեյ-օֆֆի հանդիպումներում։ Գրեգ Պոպովիչը 1996 թվականից գլխավորում է «Սան Անտոնիոն», որի հետ 5 անգամ նվաճել է NBA-ի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news