00:34  ,  12 նոյեմբերի, 2024

Յանիկ Սիները պարգեւատրվեց աշխարհի առաջին ռակետի գավաթով

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի չեմպիոն Յանիկ Սիները պարգեւատրվեց աշխարհի առաջին ռակետի գավաթով։ Արարողությունը տեղի ունեցավ Թուրինում (Իտալիա), որտեղ մեկնարկել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնությունը։

Այս տարի Յանիկ Սիները նվաճել է Australian Open-ի եւ US Open-ի տիտղոսները, հաղթել նաեւ «Մասթերս» շարքի երեք մրցաշարերում։

23-ամյա Սիները համաշխարհային դասակարգման աղյուսակը գլխավորում է այս տարվա հունիսից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News