11:02  ,  11 նոյեմբերի, 2024

WTA. Էլինա Ավանեսյանը մնացել է 44-րդ տեղում

Կանանց թենիսի ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մնացել է 44-րդ տեղում։

Լավագույն տասնյակ է վերադարձել չեխ Բարբորա Կրեյչիկովան։ Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, չինացի Չժեն Ցզինվենը բարձրացել է 5-րդ տեղ։

Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News