Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի հեռանա ռուսական «Կրասնոդարից», հայտարարել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:
«Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ, այդ թվում՝ Մոսկվայի «Սպարտակը», սակայն նա ոչ մի տեղ չի հեռանա։ Այո, նա բուժզննում անցել է Մոսկվայում, սակայն դա կապված է նրա վնասվածք հետ։ Դա կապված չէր «Սպարտակ» տեղափոխվելու հետ։
Մենք հասկանում ենք, որ Յուրան ամբիցիաներ ունի եւ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպայի լիգայում հանդես եկող թիմում։ Մենք կքննարկենք Յուրայի տրանսֆերի հետ կապված բոլոր առաջարկները։ Նա «Կրասնոդարի» առաջատարն է եւ շատ է օգնել մեր թիմին։ Սակայն «Կրասնոդարը» նրան շատ օգնեց առաջընթաց ապրել»,- Մուսլինի խոսքը փոխանցում է rsport.ru-ն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի