14:11 28 նոյեմբերի, 2012Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի հեռանա ռուսական «Կրասնոդարից», հայտարարել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:
«Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ, այդ թվում՝ Մոսկվայի «Սպարտակը», սակայն նա ոչ մի տեղ չի հեռանա։ Այո, նա բուժզննում անցել է Մոսկվայում, սակայն դա կապված է նրա վնասվածք հետ։ Դա կապված չէր «Սպարտակ» տեղափոխվելու հետ։
Մենք հասկանում ենք, որ Յուրան ամբիցիաներ ունի եւ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպայի լիգայում հանդես եկող թիմում։ Մենք կքննարկենք Յուրայի տրանսֆերի հետ կապված բոլոր առաջարկները։ Նա «Կրասնոդարի» առաջատարն է եւ շատ է օգնել մեր թիմին։ Սակայն «Կրասնոդարը» նրան շատ օգնեց առաջընթաց ապրել»,- Մուսլինի խոսքը փոխանցում է rsport.ru-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.