20:24  ,  29 հոկտեմբերի, 2024

Փարիզի «Մասթերս»․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

Աշխարհի 21-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերս» մրցաշարում։

Հայ թենիսիստն առաջին շրջանում 6:4, 3:6, 7:6 (8:6) հաշվով պարտության մատնեց աշխարհի 71-րդ ռակետ, ավստրալացի Քրիստոֆեր Օ’Քոնելին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 22 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 31-րդ ռակետ, ֆրանսիացի Ջովանի Մպետչի Պերիկարը, որը 6:7 (5:7), 7:6 (7:4), 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 17-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news