00:07  ,  29 հոկտեմբերի, 2024

France Football. Լամին Յամալը՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (տեսանյութ)

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը France Football-ի վարկածքով ճանաչվեց աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (մինչեւ 21 տարեկան) անցած մրցաշրջանի արդյունքում։

Փարիզում ընթանում է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ Լամին Յամալը կընդգրկվի լավագույն տասնյակում։ Նա պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (17 տարեկան եւ 107 օրական), որին հաջողվում է «Ոսկե գնդակի» քվեարկությունում հայտնվել առաջին տասնյակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում