16:05  ,  29 հոկտեմբերի, 2026

ԱԱ. Վազգեն Թեւանյանը կոտրված մատով հաղթեց Մամեդովին եւ եզրափակիչում է

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը դուրս եկավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։

Վազգեն Թեւանյանը կիսաեզրափակիչում 2։1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող դաղստանցի Շամիլ Մամեդովին, որը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Վազգեն Թեւանյանը առաջին մրցափուլում աջ ճկույթի կոտրվածք ստացավ, բայց կարողացավ պայքարը հասցնել հաղթանակի։

Եզրափակիչում Թեւանյանի մրցակիցը կլինի ամերիկացի Բոուեն Բասեթը։

Որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչը 9:3 հաշվով հաղթել էր մոնղոլ Զենեմեդեր Բյամբասուրենին:

1/8 եզրափակիչում Վազգեն Թեւանյանը 2:1 հաշվով պարտության էր մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Օսիմժան Դաստանբեկին։

Քառորդ եզրափակիչում Վազգեն Թեւանյանը 3:2 հաշվով հաղթել էր օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլին։

Առաջին մրցումային օրը Հայաստանն ունի մեկ մասնակից:  Հայաստանը մասնակցում է 6 ըմբիշով՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ) եւ Հրայր Ալիխանյան (79 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news