18:50  ,  27 հոկտեմբերի, 2024

ATP-500․ Կարեն Խաչանովը պարտվեց եզրափակիչում

Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ նվաճել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված ATP-500 մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում հայ թենիսիստը մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, բրիտանացի Ջեյք Դրեյփերի հետ, որն առավելության հասավ 6:4, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 35 րոպե։

Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news