20:55  ,  26 հոկտեմբերի, 2024

ATP-500․ Կարեն Խաչանովը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը կպայքարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 մրցաշարի տիտղոսի համար։

Հայ թենիսիստը կիսաեզրափակիչում 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 10-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին: Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 30 րոպե։

Изображение

Եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 18-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերը, որը 6:2, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 17-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիին։

Изображение

Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news