00:56  ,  26 հոկտեմբերի, 2024

ATP-500․ Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչում է

Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հայ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 41-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինիին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 19 րոպե։

Կարեն Խաչանովը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի աշխարհի 10-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի եւ աշխարհի 51-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկի դիմակայության հաղթողի հետ։

Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news