Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը երկրորդ շրջանում 1:6, 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 38-րդ ռակետ, ամերիկացի Բրենդոն Նակաշիմային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 52 րոպե։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 41-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինին, որը 6:3, 6:7 (6:8), 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։
Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի
22:46 , 16 նոյեմբերի
21:28 , 16 նոյեմբերի
20:30 , 16 նոյեմբերի
19:07 , 16 նոյեմբերի 
18:47 , 16 նոյեմբերի
18:02 , 16 նոյեմբերի 
17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի