09:51  ,  22 հոկտեմբերի, 2024

WTA-250. Էլինա Ավանեսյանը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 45-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտություն կրեց Չինաստանի Գուանչժոու քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի մեկնարկում։ Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում մրցեց աշխարհի 85-րդ ռակետ, իտալացի Լյուչիա Բրոնցետիի հետ, որն առավելության հասավ 6:1, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 16 րոպե։

Երկրորդ շրջանում Բրոնցետիի մրցակիցը կլինի աշխարհի 74-րդ ռակետ, ռումինացի Ժակլին Կրիստիանը։ 

Գուանչժոուի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 267 հազար դոլար է։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News