17:01  ,  20 հոկտեմբերի, 2024

Կարեն Խաչանովը՝ Ալմաթիի մրցաշարի հաղթող

Աշխարհի 26-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը նվաճեց Ալմաթիում (Ղազախստան) անցկացված ATP-250 մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում հայ թենիսիստը 6։2, 5։7, 6։3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 118-րդ ռակետ, կանադացի Գաբրիել Դիալոյին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 22 րոպե։

Կարեն Խաչանովը նվաճեց 7-րդ տիտղոսը կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news