11:36  ,  15 հոկտեմբերի, 2024

Օսակա․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի 48-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։ Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում մրցեց աշխարհի 65-րդ ռակետ, ամերիկացի Էշլին Կրյուգերի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:1), 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։ Էշլին Կրյուգերն անցած տարի նվաճել էր այս մրցաշարի հաղթողի կոչումը։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 61-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի եւ աշխարհի 179-րդ ռակետ, ճապոնացի Սառա Սաիտոյի դիմակայության հաղթողը։

Օսակայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 267 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News