11:57  ,  27 նոյեմբերի, 2012

Մարզիչին վիրավորելու համար Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը զրկվեց կես ամսվա աշխատավարձից

Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» 24-ամյա հարձակվող Արտյոմ Ձյուբան տուգանվել է ակումբի կողմից ամսակայն աշխատավարձի 50 տոկոսով: «Դիանմոյին» 1:5 հաշվով պարտվելուց հետո հարձակվողը ոչ կոռեկտ արտահայտություններ է արել թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հասցեին:

Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի հանդիպումից հետո Ձյուբան հրաժարվեց զրուցել լրագրողների հետ եւ մեկնաբանել պարտություն: Նա ասել էր. «Թող խոսի մեր մարզիչիկը», փոխանցում է Sovsport.ru-ն:

Նկատենք, որ ֆուտբոլիստն արդեն ներողություն է խնդրել խոսքերի համար եւ պատրաստ է կրել պատիժը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում