11:57 27 նոյեմբերի, 2012Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» 24-ամյա հարձակվող Արտյոմ Ձյուբան տուգանվել է ակումբի կողմից ամսակայն աշխատավարձի 50 տոկոսով: «Դիանմոյին» 1:5 հաշվով պարտվելուց հետո հարձակվողը ոչ կոռեկտ արտահայտություններ է արել թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հասցեին:
Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի հանդիպումից հետո Ձյուբան հրաժարվեց զրուցել լրագրողների հետ եւ մեկնաբանել պարտություն: Նա ասել էր. «Թող խոսի մեր մարզիչիկը», փոխանցում է Sovsport.ru-ն:
Նկատենք, որ ֆուտբոլիստն արդեն ներողություն է խնդրել խոսքերի համար եւ պատրաստ է կրել պատիժը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.