17:38  ,  29 սեպտեմբերի, 2024

ATP-500. Ալկարասը տարավ 200-րդ հաղթանակը եւ 1/4 եզրափակիչում կմրցի Խաչանովի հետ

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը 57 րոպեում 6:1, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 39-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորին։

21-ամյա Ալկարասը 200-րդ հաղթանակը տարավ ATP մրցաշարերում։

Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը կլինի աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։

Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news