15:58  ,  26 սեպտեմբերի, 2024

«Բարսելոնան» 9 ամսվա պայմանագիր կկնքի Վոյցեխ Շչեսնիի հետ

Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին «Բարսելոնայի» հետ պայմանագիր կկնքի սեպտեմբերի 30-ին։ Այն նախատեսված կլինի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է x.com/fabrizioromano-ն։

Լեհ ֆուտբոլիստը պետք է փոխարինի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին, որը ծնկի վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում այլեւս խաղադաշտ դուրս չի գա։

34-ամյա Վոյցեխ Շչեսնին օգոստոսին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ Նա «Յուվենտուսում» էր հանդես գալիս 2017թ․ հուլիսից։ Շչեսնին խաղացել է նաեւ «Ռոմայում», «Բրենթֆորդում», «Արսենալում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English