15:32  ,  25 սեպտեմբերի, 2024

China Open․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի 47-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Պեկինում հաղթանակով մեկնարկեց WTA-1000 շարքի China Open մրցաշարում։

Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում (1/64 եզրափակիչ) մրցեց աշխարհի 117-րդ ռակետ, 31-ամյա ամերիկացի Էմինա Բեքթասի հետ եւ առավելության հասավ 6:2, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 29 րոպե։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Քերոլայն Դոուլհայդը, որն առաջին շրջանում ազատ է։

China Open-ի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News