22:03  ,  24 սեպտեմբերի, 2024

China Open. Էլինա Ավանեսյանի մրցակիցը մեկնարկում

Պեկինում սեպտեմբերի 25-ին մեկնարկելիք WTA-1000 շարքի China Open մրցաշարի առաջին շրջանում (1/64 եզրափակիչ) աշխարհի 47-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 117-րդ ռակետ, 31-ամյա ամերիկացի Էմինա Բեքթասը։

Մրցախաղը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 11:00-ին։

Այս զույգի հաղթողը երկրորդ շրջանում կմրցի աշխարհի 5-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոն։

China Open-ի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում