14:30  ,  24 սեպտեմբերի, 2024

WhoScored․ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

WhoScored-ը կազմել է ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ «Ակրոնի» դեմ խաղում նա դարձել էր դուբլի հեղինակ։ «Կրասնոդարը» հաղթել էր 5:2 հաշվով։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

Դարպասապահ․ Նիկիտա Կոկարեւ («Խիմկի»)։

Պաշտպաններ․ Գլեն Բեյլ («Կռիլյա Սովետով»), Վիլիան Ռոշա (ԲԿՄԱ), Եգոր Տեսլենկո («Ռուբին»), Լուկաս Օլասա («Կրասնոդար»)։

Կիսապաշտպաններ․ Իլյա Սամոշնիկով («Լոկոմոտիվ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Վենդել («Զենիթ»), Աբոսբեկ Ֆայզուլաեւ (ԲԿՄԱ)։

Հարձակվողներ․ Ալեքսեյ Բատրակով («Լոկոմոտիվ»), Ջոն Կորդոբա («Կրասնոդար»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում