12:10  ,  20 սեպտեմբերի, 2024

ՖԻԴԵ․ Հայաստանի հավաքականը՝ 100-ամյակի լավագույն շախմատային թիմ (ֆոտո)

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ։

Հայաստանի հավաքականի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է, աշխարհի թիմային չեմպիոն։

Մրցանակաբաշխությունը նախաձեռնել էր Շախմատի միջազգային ֆեդերացիան կազմակերպության հիմնադրման 100-ամյակի առթիվ:

Արարողությունը տեղի է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ այս օրերին անցկացվում է Համաշխարհային շախմատային օլիմպիադան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում