12:10 20 սեպտեմբերի, 2024Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ։
Հայաստանի հավաքականի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է, աշխարհի թիմային չեմպիոն։
Մրցանակաբաշխությունը նախաձեռնել էր Շախմատի միջազգային ֆեդերացիան կազմակերպության հիմնադրման 100-ամյակի առթիվ:
Արարողությունը տեղի է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ այս օրերին անցկացվում է Համաշխարհային շախմատային օլիմպիադան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.