10:18  ,  30 օգոստոսի, 2024

ԵԱ․ Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնության  10 մետրից վազող թիրախ մրցաձևի երիտասարդ  տղաների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ Գոռ Խաչատրյանը։ Հայաստանի ներկայացուցիչը 567 միավոր արդյունքով առաջին տեղից անցավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում Խաչատրյանը 2:6 հաշվով պարտվեց, իսկ արդեն բրոնզե եզրափակչում 6:3 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին, հաղորդում է ՀՀՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյանը 519 միավոր արդյունքով, 4-րդ տեղից դուրս եկավ կիսաեզրափակիչ և բարելավելով արդյունքը կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Ղազարյանը կիսաեզրափակչում 6:8 հաշվով պարտվեց ,իսկ բրոնզե մեդալի համար եզրափակչում 7:5 հաշվով հաղթեց ուկրաինացի մրցակցին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print