10:18 30 օգոստոսի, 2024Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնության 10 մետրից վազող թիրախ մրցաձևի երիտասարդ տղաների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ Գոռ Խաչատրյանը։ Հայաստանի ներկայացուցիչը 567 միավոր արդյունքով առաջին տեղից անցավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում Խաչատրյանը 2:6 հաշվով պարտվեց, իսկ արդեն բրոնզե եզրափակչում 6:3 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին, հաղորդում է ՀՀՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյանը 519 միավոր արդյունքով, 4-րդ տեղից դուրս եկավ կիսաեզրափակիչ և բարելավելով արդյունքը կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Ղազարյանը կիսաեզրափակչում 6:8 հաշվով պարտվեց ,իսկ բրոնզե մեդալի համար եզրափակչում 7:5 հաշվով հաղթեց ուկրաինացի մրցակցին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.